31/05/2017 16:10
ՊԲ-ում զինծառայող է վիրավորվել. վիճակը ծանր է
Մայիսի 30-ին ՊԲ ուղղություններից մեկում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ԶՈՒ բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
«Զինծառայողի վիճակը ծանր է: Նա ստացել է աջ ազդրի հրազենային միջանցիկ վիրավորում, գտնվում է Ստեփանակերտի զինհոսպիտալում և նրան դեռևս հնարավոր չէ տեղափոխել Երևան», - ասաց Կ. Խաչատրյանը՝ նշելով, որ վիճակը կայունացնելուց հետո կքննարկվի տեղափոխման հարցը: