07/06/2017 11:57
Տապալվել է Ադրբեջանի նախաձեռնությունը՝ ընդդեմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի
Մեր տեղեկություններով՝ տապալվել է Ադրբեջանի հերթական հակահայկական ձեռնարկը, այս անգամ՝ ՄԱԿ-ում: Ամիսներ շարունակ Միավորված ազգերի կազմակերպության վերին օղակներում Ադրբեջանը փորձել է խանգարել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը:
Բաքվին ակնհայտորեն դուր չի եկել այն, որ Արման Թաթոյանն ակտիվ է միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերի քննարկման ընթացքում, և ՄԱԿ-ից պահանջել է սահմանափակել նրա գործունեությունը միջազգային այս կառույցում ու զրկել ամենաբարձր՝ A կարգավիճակից:
Ադրբեջանի այս նախաձեռնությունը, սակայն, ՄԱԿ-ում արդյունք չի տվել: Պարզվել է՝ Միավորված ազգերի կազմակերպությունը գոհ է Հայաստանի Պաշտպանի աշխատանքից և կարևոր է համարում համագործակցությունը նրա հետ: