10/06/2017 14:59
Ամեն անգամ, երբ Հայաստանը գնում է ՆԱՏՕ, խոսում է Ղարաբաղի, Ադրբեջանի և Թուրքիայի մասին. Վիլլիամ Լահու
ՆԱՏՕ-ն հարթակ է այլ երկրների վրա ազդելու համար, որտեղ յուրաքանչյուր երկիր կարող է իրեն հուզող հարցերը քննարկել ՆԱՏՕ-ի կազմում գտնվող այլ երկրների հետ, «ՆԱՏՕ-ն՝ որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում, ներկայիս մարտահրավերներն ու առաջընթացները» թեմայով սեմինարի ժամանակ ասաց Հարավային Կովկասում ՆԱՏՕ հատուկ ներկայացուցիչ Վիլլիամ Լահուն:
Բանախոսն ընդգծեց, որ ՆԱՏՕ-ի դեպքում նման քննարկումներն ավելի արդյունավետ են, քան՝ այլ կառույցների, որովհետև փորձ է արվում հնարավորինս բավարարել բոլոր կողմերին, և եթե որևէ երկիր չհամաձայնի առաջարկվող որոշման հետ, ապա այն չի կարող ընդունվել:
«Հայաստանն էլ կարող է օգտագործել այս հարթակը իրեն հուզող խնդիրները քննարկելու համար: Ամեն անգամ, երբ Հայաստանը գնում է ՆԱՏՕ, խոսում է Ղարաբաղի, Ադրբեջանի և Թուրքիայի մասին, և աշխատում է համոզել դաշինքի անդամներին Հայաստանին տեսակետների շուրջ, հետևաբար սա շատ կարևոր հարթակ է Հայաստանի համար: Նույնն էլ կարելի է ասել Ադրբեջանի մասին», - հավելեց նա: