12/06/2017 13:37
«Ելք»-ն առաջիկայում ավագանիում մի քանի նախաձեռնություններով հանդես կգա
Երևանի քաղաքապետարանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն աշխատանքային տրամադրությամբ է ներկայացել ավագանու նիստին, ուր նաև քաղաքապետի երդմնակալության արարողությունն էր։
«Սա ավագանու հերթական նիստն է։ Մեր հետագա գործունեությունը շատ արդյունավետ է լինելու»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ մոտ օրերս մի քանի նախաձեռնություններով հանդես կգան։
«Կարծում եմ՝ այն ամենը, ինչի համար երևանցիները մեզ պատվիրակել են, մենք մաքսիմալ` մեզ տրված ձայների չափով, կկարողանանք իրագործել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Նա չբացեց փակագծերը, թե ինչ նախաձեռնությունների մասին է խոսքը, միայն նշեց, որ, ամենայն հավանականությամբ, իրենց կողմից կստեղծվի քննիչ հանձնաժողով՝ դպրոցների տնօրենների գործողությունների հետ կապված։