15/06/2017 11:28
Ոչ մեկ չի կարող ասել, որ վերջին ընտրությունները Հայաստանում եղան կատարյալ. Պյոտր Սվիտալսկի
Նկատենք, որ համաժողովին մասնակցել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Սվիտալսկու խոսքով՝ այս ամենը շարունակական գործընթաց է, և Հայաստանը դեռ ճանապարհի կեսին է:
«Ես գիտեմ, թե ինչ արտաքին և ներքին գործոններ են ձևավորել այս ճանապարհը, բավականին երկար՝ համեմատած այլ երկրների հետ, համեմատած նախկին ԽՍՀՄ երկրների հետ: Կարող ենք նաև ճանապարհը գնահատել դրական ՝ մյուս երկիրների հետ համեմատած: Սա թող գնահատեն պատմաբանները: Հաջորդ համապետական ընտրությունները բավականին հեռու են, ես այստեղ չեմ լինելու, շատ փորձագետներ այստեղ չեն լինելու, երևի շատ բաներ մոռացված կլինեն, մինչև Հայաստանի շահակիրները պատրաստվեն հաջորդ ընտրություններին», - նշեց Սվիտալսկին:
Դիվանագետը հույս հայտնեց, որ մի քանի տարի հետո, երբ արդեն Հայաստանը կնախապատրաստվի հաջորդ համապետական ընտրություններին, երկրում «շատ բան փոխված կլինի»: