16/06/2017 13:13
«Հին Երևան» նախագծի համար իրացված է անհրաժեշտ տարածքի 70 տոկոսը. Նարեկ Սարգսյան
1-1.5 ամսվա ընթացքում կսկսվի «Հին Երևան» նախագծի Տերյան փողոցի ստորգետնյա հատվածի շինարարությունը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։
«Նախագիծն ընդգրկում է մինչև Մաշտոցի պուրակ ընկած հատվածը և արդեն իրացված է տարածքի 70 տոկոսը, մյուս 30 տոկոսի իրացումն ընթացքի մեջ է», - ասաց Նարեկ Սարգսյանը, նշելով, հենց դրանով է պայմանավորված, որ շինարարությունն ընթանում է լոկալ հատվածներում։