16/06/2017 13:02
Երևանում «Նոյ» ազգագրական թաղամաս կկառուցվի. Նարեկ Սարգսյան
Երևանում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ կկառուցվի «Նոյ» ազգագրական թաղամաս, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։
««Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ իրականացվելու է «Հայկական գյուղ» կոչվող ծրագիրը։ Այն իրենից ներկայացնելու է 2-3 հարկանի շենքերի կառուցում՝ ներքին բակերով», - ասաց Նարեկ Սարգսյանը:
Նրա խոսքով, թաղամասում ներկայացվելու է Հայաստանի տարբեր շրջանների ճարտարապետությունը։