Դրական տեղաշարժեր նկատվեցին հարկային-մաքսային համակարգերում. քաղտեխնոլոգն ամփոփում է կառավարության 9 ամսվա աշխատանքը

19/06/2017 16:34

Դրական տեղաշարժեր նկատվեցին հարկային-մաքսային համակարգերում. քաղտեխնոլոգն ամփոփում է կառավարության 9 ամսվա աշխատանքը

Այս կառավարությունն իր անցած 9 ամսվա ժամանակաշրջանն աշխատել է ըստ էության կա՛մ նախընտրական, կա՛մ բուն ընտրական շրջանում, Aysor.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այսպես բնութագրեց Կարեն Կարապետյանի՝ կառավարությունում կատարած վերջին 9 ամիսների աշխատանքը։
 
«Դա ենթադրում է, որ այդ հատվածը բավական ապակայուն շրջան է եղել, երբ քաղաքական պոպուլիզմն օդում կախված է, և այդ շրջանը, սովորաբար, Հայաստանի նման երկրներում տնտեսական գործունեության համար ապակայունացման շրջան է, և շատերը խուսափում են զբաղվել տնտեսական ակտիվ գործունեությամբ», - ասաց Վիգեն Հակոբյանը։
 
Նրա խոսքով՝ վերոնշյալն արդեն իսկ նշանակում է, որ եղել է բավական բարդ շրջան կառավարության համար։
Ինչ վերաբերում է նախորդ կառավարության ներկայացրած ծրագրին և դրա կատարմանը, քաղտեխնոլոգն ասաց, որ այն, ըստ էության, կարճաժամկետ էր.
 
«Այնտեղ խնդիրները դրված էին կոնկրետ ամիսների կտրվածքով։ Տնտեսությունն այդ ժամանակ ռեցեսիայի մեջ էր, հետևաբար, գլխավոր խնդիրն այն էր, որ համապատասխան մթնոլորտ ստեղծելով՝ կանգնեցնել այդ ռեցեսիան»։
 
Բացի այդ, ըստ Վիգեն Հակոբյանի, վարչապետը նշել էր, որ 2016-ից 2017 թվականն իրենք իրենց առջև դրել էին սանիտարական գործառույթ կատարելու խնդիր՝ օպտիմիզացնել ծախսերը, փորձել ինչ-ինչ ինստիտուցիոնալ հիմքեր դնել։
 
«Կադրերի կրճատումն, իհարկե, բավականին ցավոտ ֆունկցիա է, և գրեթե բոլոր կառավարություններն իրենց առջև նման խնդիր դնում էին, ցուցանիշներ էին հայտարարում, բայց գործը դրան չէր հասնում որովհետև դա բավական ռիսկային խնդիր էր։ Քանի որ վարչապետն իր էությամբ պոպուլիստ չի, կրճատումներ եղան՝ ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր։ Դրա համար, իհարկե, քննադատվեցին, բայց կատարեցին իրենց առջև դրած խնդիրը»։
 
Մյուս գլխավոր խնդիրը, որ իր կառավարության առջև դրել էր վարչապետը՝ մոտիվացնել տնտեսությունը, որպեսզի տնտեսության մեջ լավ տրամադրություններ ստեղծվեն։
 
«Իսկ տնտեսության մեջ շատ կարևոր է տրամադրությունների փոփոխությունը, որպեսզի թե՛ տեղի, թե՛ առավել ևս դրսի գործարարները շահագրգռվածություն ունենան տնտեսության մեջ փող դնելու։ Այս առումով, այս կառավարությունն, այն էլ այդ քաղաքական ապակայունացման շրջանում, կարողացավ քիչ թե շատ կայունացնել իրավիճակը և այդ բազայի վրա մոտիվացնող տեխնոլոգիաների շնորհիվ փորձել հիմք դնել քիչ թե շատ աճի», - ասաց Վիգեն Հակոբյանը։
 
Նա նշեց, թե թեպետ Հայաստանում ընդունված չէ վիճակագրական տվյալներին հավատալ, բայց նշվում է, որ այս մի քանի ամիսների ընթացքում 6,5 տոկոս տնտեսական աճ է գրանցվել։ 
 
«Ամենակարևոր նշանակությունն, իմ կարծիքով, այն էր, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը կարողացավ տնտեսության անկումը կանգնեցնել և հիմքեր ստեղծեց, որ հետագայում արդեն նոր կառավարությունն ավելի խաղաղ պայմաններում փորձի համակարգային փոփոխություններ անել», - նկատեց Հակոբյանը։
 
Քաղտեխնոլոգն ընդգծեց, որ որոշակի դրական տեղաշարժեր նկատվեցին նաև հարկային-մաքսային համակարգերում.
«Այն տնտեսական աճը, որի մասին խոսվում է, հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատմամբ։ Իսկ ներդրումներ եթե կան, դժվար թե հիմա պտուղներ են տալիս, որովհետև դեռևս դրանք կատարվում են, հետևաբար, այս պահի տնտեսական աճը պայմանավորված է ստվերից գումարների բյուջե ներգրավմամբ»։

Հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |

Լրահոս

Այսօր, 11:10 Իսպանիայում ճանաչել են ահաբեկչության զոհերից 9-ի մարմինը Այսօր, 10:56 Բեննոնը լքել է Թրամփի գլխավոր քաղաքական ստրատեգի պաշտոնը Այսօր, 10:39 Պետդեպը հաստատել է Ռումինիային հրետանային հրթիռային համակարգերի վաճառքը Այսօր, 10:19 Անհայտ անձը Ֆինլանդիայում դանակով հարձակվել է անցորդների վրա. երկու մարդ է զոհվել Այսօր, 10:12 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 10:08 Բարսելոնայի ահաբեկչություն մասնակից չորս անձինք չեզոքացվել են Այսօր, 10:01 ՍԱՊԾ-ն հորդորում է զերծ մնալ տան պայմաններում պատրաստված կաթնամթերք օգտագործելուց. «Առավոտ» Այսօր, 09:54 Կայծակն օդում հարվածել է Սալոնիկ-Երևան ինքնաթիռին, ինչը խուճապ է առաջացրել ուղևորների շրջանում. «Հրապարակ» Այսօր, 09:52 Սերժ Սարգսյանն արձակուրդի մի մասն անցկացրել է Եվրոպայի առողջարանական քաղաքներում. «Հայկական ժամանակ» Այսօր, 09:44 21-րդ դարում ամենաթանկ ապրանքը գիտելիքն է.«Առավոտ» Այսօր, 09:39 Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը պատրաստվում աղմկահարույց նախագիծ ներկայացնել. «Հրապարակ» 18/08/2017 20:36 «Հրապարակ» օրաթերթին դիպուկահար ներկայացող կինը երբեք չի ծառայել ՊԲ-ում և ունի հոգեկան խնդիրներ. Դավիթ Բաբայան 18/08/2017 19:13 Բարսելոնայի ահաբեկչության առանձնահատկությունները 18/08/2017 19:07 Աֆրիկայի ամենահարուստ մարդը մտադիր է գնել «Արսենալը» և աշխատանքից ազատել Վենգերին 18/08/2017 18:56 Քաղաքացին բացահայտ հափշտակել է քաղաքացու ոսկյա շղթան և դիմել փախուստի՝ պատճառելով զգալի չափի վնաս. Տեսանյութ 18/08/2017 18:49 2017 թ-ի առաջին կիսամյակում պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում hայտնաբերվել է 302 իրավախախտում 18/08/2017 18:36 ՊՍԺ-ն պատրաստ է 32 մլն ֆունտով վաճառել Դրաքսլերին «Արսենալին» 18/08/2017 18:21 Հնդկաստանում հեղեղումներից զոհվածների թիվը հասել է 119-ի 18/08/2017 18:08 «Միլանը» թիրախավորել է Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանին: 18/08/2017 17:52 Մայրաքաղաքում վաղը կանցկացվի «Մարզական ամառ» մոտոկրոսի առաջնությունը 18/08/2017 17:45 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով 18/08/2017 17:36 Եվգենի Օսինն անհետ կորել է 18/08/2017 17:24 Գերմանիայի ՆԳՆ-ն հայտարարել է երկրում ահաբեկչական վտանգի բարձր մակարդակի մասին 18/08/2017 17:17 Ազատ տնտեսական գոտին լրացուցիչ աշխատատեղ է և այն մեզ կտա տնտեսական աննախադեպ աճ. Սյունիքի մարզպետ 18/08/2017 17:13 El Pais. Բարսելոնայի ահաբեկչությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 130-ի 18/08/2017 17:06 Շիրխանյանի փաստաբանները չունեն ոչ օբյեկտիվ, ոչ սուբյեկտիվ հիմքեր՝ պնդելու, որ ՄԻԵԴ-ի հարցերի պատասխաններն ուշացվում են. Գևորգ Կոստանյան 18/08/2017 16:59 Բարսելոնայում մեկ րոպե լռությամբ հարգել են ահաբեկչության զոհերի հիշատակը 18/08/2017 16:53 ՌԴ-ում ՀՀ-ից տեղափոխված 280 կգ ձուկը մաքսային ձևակերպումների կամ հսկողության ենթակա չի եղել. ՊԵԿ 18/08/2017 16:42 Կատալոնիայի ահաբեկչությունների գործով չորրորդ կասկածյալին են ձերբակալել 18/08/2017 16:39 Խոսրովի անտառի կենդանիները վերադառնում են 18/08/2017 16:34 Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերին է դիմել 78 քաղաքացի 18/08/2017 16:28 Լևոն Արոնյանն իր սիրելիի հետ ֆոտոշարք է հրապարակել 18/08/2017 16:23 Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանի բանտում. Դատարանը որոշեց 18/08/2017 16:21 Մայրաքաղաքի երկու խաչմերուկներում երթևեկության փոփոխություններ կլինեն. ՃՈ 18/08/2017 16:13 Մերկել. Ահաբեկչությունները չեն փոխի եվրոպացիների կենսակերպը 18/08/2017 15:57 Հրաչյա Հարությունյանը հրաժարվեց փաստաբանից և համաձայնեց տեղափոխվել հայկական բանտ 18/08/2017 15:57 ԶԼՄ. Իսպանիայում ահաբեկչություն իրագործողները եղել են 12 հոգանոց ահաբեկչական խմբավորման անդամներ 18/08/2017 15:44 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Իսպանիայի թագավորին 18/08/2017 15:38 Եգիպտոսում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, կան տուժածներ 18/08/2017 15:33 Հայտնի է Բարսելոնայի ահաբեկչության իրականացման գլխավոր կասկածյալի անունը 18/08/2017 15:28 Ռուսական բանտում ինձ չեն խոշտանգել, իմ նկատմամբ բռնություն չի կիրառվել. Հրաչյա Հարությունյանը դատարանում է 18/08/2017 15:25 Սերժ Սարգսյանը հանձնարարել է նախապատրաստել Համահայկական խորհրդի առաջին նիստի օրակարգի և աշխատակարգի նախագծերը 18/08/2017 15:16 ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության վարչապետին 18/08/2017 15:12 Էդմոն Մարուքյանը Թաթուլ Հակոբյանի հոդվածի հետքերով դիմել է Գլխավոր դատախազին 18/08/2017 15:08 Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը Բարսելոնայի ահաբեկչությունը բացատրել է ներգաղթյալների ազդեցությամբ 18/08/2017 15:01 Թուրքիայում երկու ահաբեկիչ-մահապարտ պայթեցրել են իրենք իրենց 18/08/2017 14:52 Այս տարի պետական մարմիններում հայտնաբերված խախտումներով 6 քրեական գործ է հարուցվել. Գլխավոր դատախազություն 18/08/2017 14:47 Չինաստանում բացվել է երկրի առաջին ինտերնետ-դատարանը 18/08/2017 14:39 «Եկեք սպասենք». Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը՝ Պոլսո պատրիարքական ընտրություններում իր մասնակցության մասին 18/08/2017 14:31 Փարիզում տարհանել են ներգաղթյալների ճամբարը 18/08/2017 14:23 Լավրովը և Գաբրիելը քննարկել են Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրադրությունը 18/08/2017 14:14 ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ԻՊ 2 պարագլուխի նկատմամբ 18/08/2017 14:02 ԵՄ-ից միգրանտները Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայում կարող են առանց նպաստների մնալ 18/08/2017 13:53 Պենտագոնի ղեկավարը հայտարարել է հյուսիսկորեական հրթիռները խոցելու ԱՄՆ պատրաստակամության մասին 18/08/2017 13:46 Դրիս Ուկաբիրը ներկայացել է ոստիկանություն՝ Բարսելոնայի ահաբեկչությանն իր մասնակցության մասին լսելուց հետո 18/08/2017 13:35 Բարսելոնայում կեսօրին լռության րոպե կհայտարարվի` ի հիշատակ ահաբեկչության զոհերի 18/08/2017 13:31 Եվրոպական դատարանը Հայաստանին Շիրխանյանի առողջության վերաբերյալ հարցեր է ուղղել, որոնց պետությունը դեռ չի պատասխանել 18/08/2017 13:15 Գյումրիում ոստիկանները բերման են ենթարկել հետախուզվող «օրենքով գող» Արտյոմ Ղազարյանին. Տեսանյութ 18/08/2017 13:03 Իրանը հույս ունի Հայաստանի միջոցով դուրս գալ եվրասիական շուկա. Հայաստան-Իրան համագործակցության նոր հուշագիր 18/08/2017 12:50 Խոսրովի արգելոցում կան սողունների մասով կորուստներ, խոշոր կենդանիների կորուստների դեպքեր չկան. Արծվիկ Մինասյան 18/08/2017 12:39 Պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 18/08/2017 12:32 Նավթի համաշխարհային գները նվազում են 18/08/2017 12:19 Իսպանիայում ձերբակալել են Բարսելոնայի ահաբեկչության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող երրորդ անձին 18/08/2017 12:08 Զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց 18/08/2017 12:02 Կալանավորի գուլպայից հայտնաբերվել է 9գ թմրանյութանման զանգված 18/08/2017 11:54 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Բարսելոնայի «բարբարոսական և վախկոտ» ահաբեկչությունը 18/08/2017 11:49 Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավորին` Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ 18/08/2017 11:40 Կարեն Կարապետյանը խոստացել է Արցախի սահմանամերձ գոտիներում 200 հա նռան այգի հիմնել 18/08/2017 11:31 Ներքին Կարմիրաղբյուրում պայմանագրային զինծառայողի մահը սպանություն էր. Մանրամասներ 18/08/2017 11:26 Արոնյանը շարունակում է վստահ ելույթը Սենթ Լուիսում 18/08/2017 11:19 Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի նախագահին 18/08/2017 11:15 Փրկարարական ջոկատները շարունակում են աշխատանքները Խոսրովի արգելոցում. թռիչք կիրականացնի նաև ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը 18/08/2017 11:11 Ռոնալդու. Ցնցված եմ Բարսելոնայի ահաբեկչությունից, իմ ցավակցությունն եմ հայտնում 18/08/2017 11:01 Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները կընթանան ոչ մրցակցային պայմաններում 18/08/2017 10:56 Խաղողագործությամբ ու գինեգործությամբ զբաղվող 15 հայկական ընկերություններ Չինաստանում կմասնակցեն «ProWine» ցուցահանդեսին 18/08/2017 10:50 Մեսսին ցավակցությունն է հայտնել Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերին 18/08/2017 10:46 Շիրակում բժիշկները զարմացած են. մարզի առողջապահության վարչության պետի պաշտոնակատարը տնտեսագետ է. «Հայկական ժամանակ» 18/08/2017 10:43 Հնչյակյան կուսակցության համագումարը կլինի «առանց ինտրիգային հարցերի». «Հրապարակ» 18/08/2017 10:41 ԿԳՆ կրթության պետական տեսչության պետը կհեռացվի աշխատանքից. «Ժողովուրդ» 18/08/2017 10:36 Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ 18/08/2017 10:30 Եթե չմտնեինք ԵԱՏՄ, Հայաստանի լոլիկն ու վարունգը պետք է Փարիզո՞ւմ վաճառեինք. Շարմազանով. «Առավոտ» 18/08/2017 10:25 Խոսրովի արգելոցում հրդեհի մարմանը մասնակցած զինվորներին շնորհակալություն են հայտնել մատաղով. «Ժողովուրդ» 18/08/2017 10:23 Ադրբեջանին ԱԹՍ-ներ վաճառելու հարցով Իսրայելի ՊՆ-ում հետաքննություն է սկսվել. «Ժողովուրդ» 18/08/2017 10:21 «Ելք»-ին պաշտոնապես չեն հայտնել, որ «Զիբիլիքսի» գործը կարճվել է. «Հայկական ժամանակ» 18/08/2017 10:19 «Հայկական վերածնունդ»-ը կշարունակի բոյկոտել Վանաձորի ավագանու նիստերը. «Հրապարակ» 17/08/2017 23:54 ԻՊ ստանձնել է Բարսելոնայի ահաբեկչության պատասխանատվությունը 17/08/2017 22:35 «Ինչ լինում է, ուրեմն ե՞ս եմ ասում գնացեք, արեք». Ռուբեն Հայրապետյան. Առավոտ 17/08/2017 22:34 Ճշտվում է Բարսելոնայում ահաբեկչության արդյունքում տուժածների թվում հայերի առկայությունը 17/08/2017 22:19 Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից «շրջադարձային սպասելիքներ» չկան. Շարմազանով 17/08/2017 22:05 ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին «Ելք»-ի հայտարարությունները արհեսատական օրակարգ են Հայաստանի քաղաքական կյանքի համար. Շարմազանով 17/08/2017 21:51 «Ռեստարտ» տված Հանրապետականն անցել է աշխատանքի 17/08/2017 21:40 Վթարի հետևանքով այրված մեքենայի մեջ հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի 17/08/2017 21:00 Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչության հետևանքով 13 մարդ է զոհվել. Ուղիղ հեռարձակում դեպքի վայրից 17/08/2017 19:26 Սիրահարված չինացին արիշտա է հյուրասիրել հինգ հազար անցորդի 17/08/2017 19:15 «Նոյ» կոնյակի գործարանում հրդեհ է բռնկվել 17/08/2017 19:11 Իսպանիայում` թմրանյութերի լաբորատորիայում, պայթյուն է որոտացել 17/08/2017 19:08 Ներքին Կարմիրաղբյուրում այրված մեքենայում դի է հայտնաբերվել 17/08/2017 19:00 Թուրքիայում Կոկսակի վիրուսով վարակվել Է ավելի քան 800 ռուս զբոսաշրջիկ 17/08/2017 18:42 Պաուլինիոյին ներկայացրել են որպես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ. Լուսանկարներ 17/08/2017 18:33 Հայտնի է դարձել Եմենում ԱՄՆ դեսպանատան 3 աշխատակցի ձերբակալության մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը