20/06/2017 14:35
Եվրամիությունը դրական է գնահատում Հայաստանի հակակոռուպցիոն քայլերը. Սվիտալսկի
Եվրամիությունն իր դրական գնահատականն է արտահայտում վերջերս ՀՀ ԱԺ կողմից ընդունված հակակոռուպցիոն օրենսդրական փաթեթի վերաբերյալ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Եվրամիության առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Ես անձամբ շատ նվիրված եմ հարցին, որը վերաբերում է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին: Մենք որպես Եվրամիություն, շատ տարբեր միջոցներով, մասնավորապես` ֆինանսավորման համաձայնագրերի շրջանակներում, իրական աջակցություն ենք տրամադրել և չենք կորցնում մեր հույսը, չենք կորցնում մեր լավատեսությունը` հեռանկարների հետ կապված», - ասաց Պյոտր Սվիտալսկին:
«Եկել եմ այստեղ մեր դրական գնահատականն արտահայտելու այն օրենսդրական փաթեթի վերաբերյալ, որը վերջերս ընդունվել է ԱԺ-ի կողմից: Մասնավորապես դա վերաբերում է հակակոռուպցիոն գործակալության մարմնի հիմնմանը և իշխանավորների շրջանակի ընդլայնմանը, որոնք ներկայացնելու են իրենց ակտիվների և եկամուտների հայտարարագրերը», - ասաց ԵՄ դեսպանը: