21/06/2017 20:44
Սաուդյան թագավորը փոխել է թագաժառանգ արքայազնին
Սաուդյան թագավոր Սալմանը փոխել է թագաժառանգ արքայազնին. Մուհամեդ բեն Նաիֆի փոխարեն գահաժառանգ կդառնա թագավորի 31-ամյա որդին՝ Մուհամեդ բեն Սալմանը, հայտնում է news.rumbler-ը:
Բացի այդ, Մուհամեդ բեն Նաիֆը զրկվել է ՆԳՆ ղեկավարի պաշտոնից, որը փոխանցվել է արքայազն Աբդուլ-Ազիզ բեն Սաուդ բեն Նաիֆին։
Մուհամեդ բեն Նաիֆը գահաժառանագ արքայազն է դարձել 2015 թվականի գարնանը, երբ Սալմանը զբաղեցրել է արքայական գահը։