22/06/2017 11:02
«Ալեքս տեքստիլ»-ը պատկանում է ոչ թե Սամվել Ալեքսանյանին, այլ նրա դստերը. Սուրեն Կարայան
«Ալեքս տեքստիլ» ընկերության մանկական հագուստի նորաբաց արտադրամասում վարչապետին ոչ թե ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է ուղեկցել, այլ նրա աղջիկը, խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Դիտարկմանը, թե արդյոք պատգամավորները չեն խախտում օրենսդրությունը համատարած գործարարությամբ զբաղվելով՝ նախարարն ասաց.
«Ես ձեզ վստահեցնում եմ` սեփականատերը Սամվել Ալեքսանյանի աղջիկն է»:
Կարայանը չհերքեց, որ Սամվել Ալեքսանյանը ներկա է գտնվել հանդիպմանն՝ ասելով. «Իր աղջկա կազմակերպությունն է, ներկա է գտնվել: Այդտեղ խնդիր ես չեմ տեսնում»: