22/06/2017 11:23
ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված
ԱՄՆ պետքարտուղարությունն անհանգստություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրաման հետ կապված:
«ԱՄՆ-ում խորը մտահոգված են հրադադարի պահպանման ռեժիմի խախտման վերջին դեպքերի հետ կապված: Մեկ շաբաթվա ընթացքում շփման գծում դա հանգեցրել է բազմաթիվ զոհերի», - նշվում է ԱՄՆ պետդեպի մամուլի քարտուղար Հիզար Նոյերթի հայտարարության մեջ:
«Կոչ ենք անում կողմերին միջոցներ փնտրել շփման գծում, նաև հայ-ադրբեջանական միջազգային սահմանում իրավիճակը մեղմացնելու համար», - ընդգծել է նա:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է սերտ համագործակցությունը հակամարտության երկու կողմերի հետ:
«Մեր երկար տարիների քաղաքականություն, որը համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշման հետ, անփոփոխ կայանում է նրանում, որ համաձայնագիրը պետք է համապատասխանի միջազգային օրենսդրությանը», - նշել է Նոյերթը: