22/06/2017 14:16
ԱՄՆ-ի հարավարևմուտքում շոգի պատճառով 4 մարդ է մահացել
Չորս մարդ է մահացել անոմալ շոգ եղանակի պատճառով, որը երկուշաբթի հաստատվել է ԱՄՆ-ի հարավարևմտյան տարածաշրջանում, հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով Reuters-ին:
Երկու մարդ մահացել է Կալիֆոռնիայի նահանգի Սան Խոսե քաղաքում: Mercury News թերթի տվյալով՝ մահացածները տարեցներ են 72-ամյա տղամարդ և 87-ամյա կին: Եվս երկուսը մահացել են Նյու Մեքսիկոյի նահանգում: Երեքշաբթի Արիզոնայի նահանգի Ֆինիքս քաղաքի օդանավակայանում տապի պատճառով չեղարկվել են մի քանի տասնյակ ավիաչվերթներ: Անսովոր բարձր ջերմաստիճան է գրանցվել նաև Նևադայում:
Սպասվում է, որ երկրի հարավարևմտյան մասում անոմալ շոգը կպահպանվի մինչև ուրբաթ: