22/06/2017 12:05
Ամերիկյան բանտերից մեկում անկարգություններ են սկսվել
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի հյուսիսում գտնվող բանտի կալանավորներն անկարգություններ են հրահրել, որի հետևանքով տուժել է վեց իրավապահ և մեկ բանտարկյալ:
Իրավիճակը շտկելու համար հաստատություն են ժամանել հատուկ արձագանքման խմբերը, քանի որ տվյալ իրավիճակում խոսքը լուրջ խախտումների մասին էր, փոխանցում է ТАСС-ը:
Այս պահին իրավիճակը հանգիստ է: Տուժածներին հոսպիտալացրել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: