22/06/2017 12:31
Ավստրալիան չեղարկել է Սիրիայում օդային հարվածների դադարեցման մասին որոշումը
Ավստրալիայի կառավարությունը չեղարկել է նախկինում կայացրած որոշումը` Սիրիայում թիրախների ուղղությամբ օդային հարվածներ իրականացնելու մասին, հայտնել է երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, փոխանցում է ТАСС-ը:
Սիրիայում միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ռազմաօդային գործողությանն Ավստրալիայի մասնակցությունը դադարեցվել էր երկու օր առաջ՝ «որպես նախազգուշական միջոց», երբ ԱՄՆ ռազմաօդային ուժերը կործանել են սիրիական Սու-22 կործանիչը, ինչը կոշտ արձագանք էր գտել Ռուսաստանում:
Այժմ ԱՄԷ-ում գտնվող «Մինհադ» ավիաբազայում տեղակայված է ավստրալական ռազմաօդային ուժերի ութ ինքնաթիռ, որոնք մասնակցում են Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման գրոհայինների դիրքերի ուղղությամբ օդային հարվածների իրականացմանը: