22/06/2017 10:48
Արկադի Համբարձումյանը հերքում է, որ ՍԱՊԾ-ն ստուգում է անցկացրել իրեն պատկանող «Սլավ Գրուպ»–ում
ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը հերքում է, որ ՍԱՊԾ-ն ստուգումներ է սկսել իրեն պատկանող «Սլավ Գրուպ» ընկերությունում, քանի որ վերջինիս կողմից ներմուծված «Nutricia Nutrilon» մանկական կերի վրա բացակայել է դրա բաղադրության վերաբերյալ հայերեն մակնշումը:
«Նման բան չկա: Դու նման բան տեսե՞լ ես, որ էդ հարցը տալիս ես: Գնացեք ապտեկայից առեք, ստուգեք», - ԱԺ-ում լրագրողներին ասաց նա՝ այդ խոսակցությունները դատարկ լրագրողական ինտրիգներ բնութագրելով:
Արկադի Համբարձումյանը նշեց, որ ՍԱՊԾ-ն երբեք ստուգում չի անցկացրել ընկերությունում՝ պնդելով, որ այնտեղ ամեն ինչ կարգին է. «Աշխատում ենք, լավ պետքա լինի», - հավելեց նա:
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է ընկերությունը շարունակում իրեն պատկանել՝ հաշվի առնելով, որ նա պատգամավոր է, Համբարձումյանը հակադարձեց.
«Բայց ո՞վա ասում իմնա: Ես իմ բիզնեսը տվել եմ հավատարմագրման»: