22/06/2017 14:28
Բելգիայի և Արցախի հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման համար կան խոստումնալից հիմքեր կան. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին ընդունել է Բելգիայի սենատոր, Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ Յորիս Պոշեին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Քննարկվել են Բելգիա-Արցախ խորհրդարանական կապերին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման համար կան խոստումնալից հիմքեր, այս համատեքստում կարևորելով Բելգիայի և նրա վարչական միավորումների քաղաքական, հասարակական, գիտակրթական, մշակութային և այլ շրջանակների ներկայացուցիչների հաճախակի այցելությունները մեր հանրապետություն: