22/06/2017 11:52
Բողոքի ակցիա Լոնդոնում. կա մեկ ձերբակալված
Լոնդոնում նախօրեին հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ բրիտանական կառավարության քաղաքականությանը, փոխանցում է РИА Новости-ն:
Ակցիայի մասնակիցներն ուղևորվել են վարչապետ Թերեզա Մեյի նստավայրի մոտ՝ պահանջելով քննել Grenfell Tower բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհի պատճառները, նաև բնակարանով ապահովել տւժածներին: Բողոքականներն ու ոստիկանները կանխել են ցուցարարներիցեկի՝ ծխարձակող գլանակի նետման փորձը, դրանից հետո բախում է սկսվել վարչապետի նստավայրի մոտ:
Ձերբակալվել է ծեծկռտուքի մասնակիցներից մեկը: Ոստիկանները խանգարել են նստավայրի գրոհումը:
Իրավիճակի նորմալացումից հետո, ցուցարարները հավաքվել են Խարհրդարանական հրապարակում և վանկարկել կառավարության աշխատանքը քննադատող կարգախոսներ:
Now, protest in West London agains Theresa May pic.twitter.com/LNQiJ0qxiY
— Lujan Scarpinelli (@lujanscarpi) June 21, 2017