22/06/2017 11:27
Բունդեսթագը հաստատել է գերմանացի զինվորների հեռացումը թուրքական ռազմաբազայից
Գերմանիայի կառավարությունը չորեքշաբթի հաստատել է թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայից բունդեսվերի զինվորականների դուրսբերման մասին որոշումը, փոխանցում է Korrespondent.net-ը:
Բունդեսթագի «մեծ կոալիցիայից կուսակցությունների ներկայացրած առաջարկին կողմ է քվեարկել 569 պատգամավորից 461-ը:
Գերմանացի զինվորականների հեռացման պատճառը Բունդեսթագի պատգամավորներին ռազմաբազա այցելելու Թուրքիայի կառավարության արգելքն է դարձել: Որպես պատճառաբանում տարբեր առիթներ են նշվել, այդ թվում և 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Բունդեսթագի կողմից:
Պատճառներից մեկն էլ Բեռլինի կողմից Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրի փախած թուրք զինվորականներին ապաստան տալն է: