22/06/2017 15:46
Գործարարներին ներկայացվել են ԵՄ «GSP+»-ի կիրառման hնարավորությունները
Հունիսի 22-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգին» («GSP+») նվիրված տեղեկատվական միջոցառում-քննարկում, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Եվրոպական Հանձնաժողովի «GSP+» հարցերով համապատասխան պատասխանատուները և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ՀՀ գործարար համայնքի, կազմակերպությունների, ընկերությունների և ձեռնարկությունների ներկայացուցիչները:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են «GSP+» արտոնյալ առևտրային համակարգի հիմնական սկզբունքները, Հայաստանում «GSP+»-ի պոտենցիալ շահառուներին մանրամասն տեղեկատվություն տրամադրվել ԵՄ արտահանման հնարավորությունների վերաբերյալ: Հանդիպման մասնակիցներին ներկայացվել են ԵՄ արտահանման տեղեկատվական գործիքը (EU Export Helpdesk), արտահանողների ինքնահավաստագրման էլեկտրոնային նոր համակարգը («Registered Exporter System»-REX) և դրա կիրառման համար անհրաժեշտ պահանջներն ու գրանցման հնարավորությունները: