22/06/2017 15:10
ԶԼՄ. ԿԺԴՀ-ի ղեկավարը գաղտնի հրաման է տվել՝ «պահել ու պահպանել» միջուկային զենքը
ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը «թիվ 92 օբյեկտի» ուսումնասիրման ժամանակ կարգադրել է «պահել ու պահպանել» միջուկային զենքը՝ «գաղտնիքների գաղտնիքը», որից կախված է «երկրի գոյատևումը», - ասվում է հարավկորեական «Չունան իլբո» թերթի մոտ հայտնված գաղտնի փաստաթղթում:
Ինչպես նշում է պարբերականը՝ սա հյուսիսկորեացի առաջնորդի՝ Փհենյանի միջուկային զենք ունենալու մասին առաջին բաց հայտարարությունն է:
Լրագրողների տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը, որը նախատեսված էր բացառապես կուսակցական բարձր օղակների համար, և հայտնի չէ, թե ինչպես է հայտնվել հարավկորեացիների ձեռքում, վկայում է, որ Հյուսիսային Կորեան իսկապես միջուկային զենք ունի: