22/06/2017 13:45
Թուրքիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի հարևանությամբ պայթյուն է որոտացել
Անցած գիշեր Թուրքիայի Իզմիրում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազայի հարևանությամբ ուժգին պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ին:
Գործակալության տվյալով՝ պայթյունը չի խափանել ռազմական օբյեկտի բնականոն աշխատանքը, վնասվել է միայն տարածքի ցանկապատը: Նախնական տվյալով՝ պայթյունի հետևանքով տուժածներ չկան:
Ոստիկանությունը շրջափակել է տարածքը: Ռումբը տեղադրված է եղել հին գերեզմանատանը: Քննություն է իրականացվում: