22/06/2017 12:54
ԼՂ հակամարտության կարգավորումը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ օրակարգում. Զախարովա
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ արտահայտված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
«Այն լիարժեքորեն արտահայտում է Ռուսաստանի դիրքորոշումը տվյալ հարցում», - ընդգծել է Մ.Զախարովան: