22/06/2017 16:21
Լավրովը Սիրիայի ընդդիմության հետ քննարկել է երկրի ճգնաժամի կարգավորման հարցը
Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիայում հրադադար ռեժիմի իրականացման, նաև Աստանայում ու Ժնևում առաջիկա բանակցությունների հարցերը: Այս մասին հայտարարել է «Սիրիայի վաղվա օրը» շարժման առաջնորդ Ահմադ Ջարբան, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք քննարկել ենք ձեռք բերված համաձայնությունները», - հանդիպումից հետո լրագրողներին ասել է նա:
Դրանից բացի, ընդդիմադրի խոսքով, հանդիպման ընթացքում քննարկվել է այս գործընթացում Մոսկվայի դերը, «հատկապես Սիրիայում հրադադարի ռեժիմի իրականացման հարցում»:
Ջարբան նշել է, որ իրենց շարժման ներկայացուցիչները կմասնակցեն Աստանայի, նաև Ժնևի բանակցություններին: «Մենք երկու հանդիպումներին էլ կմասնակցենք: Մեր ներկայացուցիչները կմտնեն Կահիրեի հարթակի մեջ», - հավելել է նա: