22/06/2017 20:04
Լեհաստանի Սեյմը օրենք է ընդունել Կարմիր բանակի հուշարձանները քանդելու մասին
Լեհաստանի Սեյմը (խորհրդարանի ստորին պալատ) ուղղումներ է մտցրել կոմունիզմի և այլ տոտալիտար կառույցների քարոզչության արգելքի մասին օրենքում, հայտնում է wPolityce-ն:
Փաստաթղթի համաձայն` նախատեսվում են հուշարձանների քանդում, որոնք գոհաբանում են «տոտալիտար համակարգերը»: Դրանց շարքում են Կարմիր բանակի պատվին տեղադրված հուշարձանները:
Փոփոխություններին կողմ է արտահայտվել 408 պատգամավոր, դեմ՝ 7-ը, ևս 15-ը ձեռնպահ է մնացել:
Օրենքը չի անդրադառնում գերեզմանատներում տեղադրված և հանրային աչքից հեռու հուշարձաններին: