22/06/2017 09:33
ԿԳՆ նոր փոխնախարարը Վահրամ Մկրտչյանն է. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանին այդ պաշտոնում փոխարինելու է նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը:
«Համացանցում նախկին պատգամավորի մասին հրապարակումներ կան իր բիզնես-գործընկերոջը՝ Պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Արտակ Ղուկասյանին առևանգելու, ծեծի ենթարկելու և թալանելու մեջ: Մկրտչյանը հերքել է իր մասնակցությունն այդ դեպքին, իսկ Ղուկասյանի հարազատները կրկին պնդել են:
Վահրամ Մկրտչյանը ՀՀԿ անդամ է, մինչ այդ եղել է ԱԺՄ անդամ, հետո՝ ՀԺԱՄ-ի: Ապագա նշանակման առնչությամբ նրա մեկնաբանությունը ստանալ թերթին չի հաջողվել: Վահրամ Մկրտչյանը սկզբում պատասխանելով թերթի զանգին ասել է, որ հոգեհանգստի է, առաջարկել է կապ հաստատել ավելի ուշ, հետո սակայն չի պատասխանել հեռախոսազանգերին», - գրել է թերթը: