22/06/2017 14:00
Կալիֆոռնիայում վթարի է ենթարկվել ԱՄՆ ՌՕՈՒ հետախուզական անօդաչու սարքը
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում աղետի է ենթարկվել երկրի ՌՕՈՒ ծանր RQ-4 Global Hawk անօդաչու թռչող սարքը: Այս մասին հայտնում է RT-ը` հղում անելով Associated Press-ին:
Հաղորդվում է, որ այն օդ էր բարձրացել Էդվարդս բազայից և ուղևորվում էր մեկ այլ բազա՝ Բիլ, սակայն Ուիթնի լեռան մոտակայքում աղետի է ենթարկվել:
Վթարից հետո հրդեհ է բռնկվել, սակայն այն հաջողվել է մարել:
JUST IN: Beale AFB confirms a RQ-4 Global Hawk Drone has crashed near Mount Whitney in the Sierra. pic.twitter.com/WbZxJcea49
— Drew Bollea (@Drew_CBS13) June 22, 2017