22/06/2017 20:19
ՄԱԿ. Երկրի բնակչությունը 2050 թվականին կավելանա մինչև 9,8 մլրդ
Երկրի բնակչությունը ներկայիս 7,6 միլիարդից 2050 թվականին կավելանա մինչև 9,8 մլրդ, իսկ 2100 թվականին կհասնի 11,2 միլիարդի, նույնիսկ չնայած ծնելիության ընդհանուր մակարդակի անկմանը: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի զեկույցում, հայտնում է ТАСС-ը:
Հետազոտության համաձայն՝ մոլորակի վրա բնակչության աճը տեղի է ունենում հիմնականում 47 զարգացող երկրների հաշվին, որոնցում ծնելիության մակարդակը մեկ կնոջ հաշվով կազմում է 4,3 երեխա: Այդ պետությունների բնակիչների ընդհանուր թավաքանակը, որը ներկայում կազմում է 1 մլրդ, 2050 թվականին կհասնի 1,9 միլիարդի: Աֆրիկյան 26 երկրների բնակչությունը նույն այդ ժամանակաշրջանում կկրկնապատկվի, նշվում է զեկույցում:
Ներկայում աշխարհում բնակչության տարեկան աճը կազմում է 83 մլն մարդ։
Սպասվում է, որ 60 տարեկանից բարձր տարիքի մարդկանց թվաքանակը 2100 թվականին կեռապատկվի և կկազմի 3,1 մլրդ: