22/06/2017 16:08
Միացյալ Թագավարությունը նախատեսում է ՀՀ ԱԺ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիր իրականացնել
Հունիսի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը կստորագրեն նամակ-համաձայնագիր, որով Միացյալ Թագավորության կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիր է նախատեսում իրականացնել:
Ծրագրի անմիջական իրականացնողը ՀՀ Ազգային ժողովում կլինի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը: