22/06/2017 10:30
Միչիգան նահանգի օդանավակայանում ոստիկանի են վիրավորել. մարդկանց տարհանել են
ԱՄՆ Միչիգան նահանգի Ֆլինտ քաղաքի օդանավակայանից տարհանել են մարդկանց այն բանից հետո, երբ ոստիկաններից մեկը վիրավորում է ստացել, փոխանցում է Gazeta.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Բիշոփ միջազգային օդանավակայանում: Մանրամասներ չեն հաղորդվել:
Նշվում է, որ ուղևորների անվտանգությունն ապահովվել է:
Ոստիկանները ձերբակալել են մեկ մարդու, որի կողքին գետնին դանակ էր ընկած: