22/06/2017 13:48
Հանգիստ, բոլորս ընտրվել ենք, որ ծառայենք ժողովրդին. Շարմազանովը փորձում էր հանդարտեցնել կրքերը
«Ելք»-ի և ՀՀԿ-ի բուռն վիճաբանությունից հետո Ազգային ժողովն ընդունեց Կառավարության 2017-2022 թ-ի ծրագիրը:
Նախ՝ «Ելքը» ՀՀԿ-ին հորդորեց չհամեմատել իրենց հետ և նշեց, թե երազում են գիշեր-ցերեկ տեսնել «Ելք»-ին պառակտված:
«Մեր դարդով ու ցավով մի տապակվեք», - ասաց Էդմոն Մարուքյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վարման կարգով ձայն խնդրեց և նշեց. «Մի փոքր համբերեք, մինչև 18 թվական»:
Վարման կարգով ձայն խնդրեց «Ելքից» Գևորգ Գորիսյանը. «Պարո՛ն Բաղդասարյան, ի տարբերություն ձեզ՝ մեր նորընտիր պատգամավորները մասնակցել են քարոզարշավին և ունեն հեղինակություն և իրենց վստահված ձայներով են ընտրվել, մենք քայլել ենք պոդյեզդներով և չենք վախենում», - ասաց նա:
Վարման կարգով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց հանդարտեցնել կրքերը. «Հանգիստ, բոլորս էլ ունենք ժողովրդի վստահությունը և ընտրվել ենք, որ ծառայենք ժողովրդին, եկեք ծառայենք», - ասաց նա և հորդորեց ցույց չտալ, թե ով ինչ է ու ինչ ունի: