22/06/2017 17:00
ԶԼՄ-երը պարզել են Շոյգուի ինքնաթիռը որսացող կործանիչների պատկանելիությունը (Տեսանյութ)
F-16 կործանիչները, որոնք օդ էին բարձրացվել ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի ինքնաթիռը որսալու համար, պատկանում են Լեհաստանի ՌՕՈՒ-ին: Այս մասին հայտնել է լեհական RMF FM ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է Lenta.ru-ն:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ՝ հերթապահ լեհական երկու կործանիչներ օդ էին բարձրացել Տու-154 ինքնաթիռ հանդիսացող օդային խմբակային թիրախի որսի համար:
Լեհաստանի ՊՆ-ի հայտարարության համաձայն՝ F-16-ի օդաչուների գործողությունները համապատասխանել են ՆԱՏՕ-ի չափորոշիչներին: