23/06/2017 11:26
Կիևում ձերբակալել են Strana.ua-ի գլխավոր խմբագրին
Հունիսի 22-ին ինտերնետային պարբերական Strana.ua-ի գրասենյակ են ներխուժել ուժայինները: Նրանք մինչ առավոտ խուզարկություն են իրականացրել:
Խմբագրության աշխատանքն արգելափակվել էր:
Հունիսի 23-ին ժամը 04.00-ին Strana.ua-ի գլխավոր խմբագիր Իգոր Գուժվուին խմբագրությունից դուրս են հանել և տարել Կիևում գտնվող Ուկրաինայի ՆԳՆ գլխավոր վարչություն:
Հունիսի 23-ի առավոտյան Իգոր Գուժվուն կապի է դուրս եկել և պատմել, թե ինչ մեղադրանք է իրեն առաջադրված, և ինչպես են Strana.ua-ի դեմ սադրանքներ նախապատրաստվել:
«Դեռ ապրիլի կեսին ինձ ասել են, որ իմ դեմ քրեական գործ է հարուցվել՝ ազգային պատգամավորներից մեկից գումար շորթելու համար: Ապրիլի վերջին ինձ առաջարկել են խոշոր գումարի դիմաց Լայշկոյի մասին նյութեր հանել պարբերականի էջից: Ես հրաժարվել եմ: Մայիսի կեսերին ինձ հետ նորից են կապի դուրս եկել նման առաջարկով, սակայն ցանկանում էին, որ հանեի մեկ հոդված՝ Իլյա Կիվիի և ազգայնական կուսակցության ազգային պատգամավոր Լյաշկոյի կոնֆլիկտի մասին՝ առաջարկելով 20 հազար դոլար: Ես կրկին հրաժարվել եմ: Հունիսի 22-ին ինձ համար ընթերցել են փաստաթուղթ, որում նշվում էի և Լյաշկոյի, և 20 հազար դոլարի մասին: Ինչու են եկել: Երևի, հոգնել են սպասել, թե երբ Լյաշկոյից ինչ-որ բան կշորթեմ, և որոշել են արդեն գործել (գործը վարում էին ապրիլից, ափսոս է հետ կանգնել). Ընդհանուր առմամբ այս պատմությունը իմ և Strana.ua-ի դեմ է»: