«S.O.S. Սևան» նախաձեռնությունը դիմել է Ազգային ժողով՝ հորդորելով թույլ չտալ Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնել

23/06/2017 19:21

«S.O.S. Սևան» նախաձեռնությունը դիմել է Ազգային ժողով՝ հորդորելով թույլ չտալ Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնել


«S.O.S. Սևան» նախաձեռնությունը այսօր դիմել է ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության  հարցերի ու ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովներին՝ հորդորելով թույլ չտալ Սևանա լճից 100 միլիոն մ3 լրացուցիչ ջրառը, չընդունել կառավարության առաջարկը` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը փոփոխելու վերաբերյալ:

 

«S.O.S. Սևան» նախաձեռնությունը նաև նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին` կոչ անելով հետ կանչել այս նախագիծը: Բացի այդ, «S.O.S. Սևան» նախաձեռնությունը կոչ է անում հասարակությանը միանալ իրենց և հանդես գալ «այս վտանգավոր» նախագծի դեմ:

«Սևանա լճի ափամերձ տարածքների բնակիչները խիստ անհանգստացած են ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, որի համաձայն` նախատեսվում է  3 տարվա ընթացքում Սևանա լճից բաց թողնել 1 միլիարդ խմ ջուր: Հունիսի 23-ին ՀՀ կառավարությունը որոշեց փոփոխել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը և 100 միլիոն մ3-ով ավելացնել Սևանա լճից ջրբացթողումները: Սա կառավարության վտանգավոր նախաձեռնության առաջին քայլն է:

Սևանա լճի կյանքը` ջրի որակը, կենսաբազմազանությունը խիստ կապված է  լճի մակարդակի հետ: Մեր` Սևանա լճի ափամերձ տարածքներում ապրող ժողովուրդն ականատես է, երբ Սևանի մակարդակն իջնում էր, լիճը մահանում էր, երբ մակարդակը սկսեց բարձրանալ, լիճը կենդանացավ: Մենք գիտակցում ենք, որ լճի մակարդակի բարձրացումը կարող է վնաս հասցնել ափամերձ տարածքների շինություններին, սակայն ցանկանում ենք հիշեցնել, որ Սևանի ափին 4700-ից ավելի անօրինական շինություններ կան, որոնցից ապամոնտաժվել է չնչին հատվածը: Թանկարժեք շինությունները մնացել են, և արդեն քանի տարի է` ՀՀ կառավարությունը չի կողմնորոշվում, թե ինչպես վարվի այս շինությունների հետ:

Կառավարությունն առաջին անգամ չէ, որ բարձրացնում է Սևանա լճից հավելյալ ջրառի հարցը, և հավելյալ ջրառի պատճառները տարեց տարի ավելի ու ավելի անհամոզիչ են: Այս հարցի վերաբերյալ  համակարծիք ենք  ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանի հետ, որը տրվել է ՀՀ կառավարությանը Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ  և ուղարկվել է Գեղարքունիքի մարզի «Բլեջան» ՀԿ-ին` վերջինիս 10.04.2017թ.-ի  թիվ ԲԼ-Գ-02  հարցմանն ի պատասխան:

ՀՀ բնապահպանության նախարարության պատասխան նամակում մասնավորապես նշված է. «Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-276) 5-րդ մասի 5.1 կետով նշված միջոցառումների` նախատեսվել է Սևանա լճի մակարդակի տարեկան բարձրացում` մոտ 21.6 սմ: Համալիր ծրագրով նախատեսված Սևանի ջրի ծավալը 30 տարվա ընթացքում կավելանա շուրջ 8.8 միլիարդ մ3, որը հավասարազոր է լճի մակարդակի 6,5մ բարձրացմանը: Նախատեսվել է նաև Որոտան-Արփա հիդրոհանգույցի շահագործման շնորհիվ Սևանա լիճ տարեկան տեղափոխել մինչև 165 մլն մ3 ջուր, իսկ Արփա-Սևան ջրատարի կայուն աշխատանքի ապահովման շնորհիվ մինչև 300 մլն մ3 ջուր:

2012-2016թթ. տարեվերջի դրությամբ լճի մակարդակը բարձրացել է 0.36մ-ով (միջին հաշվով տարեկան 7.2սմ), ինչը 0.72մ-ով պակաս է օրենքով նախատեսվածից (5 տարվա համար 1.08մ, տարեկան 21.6սմ):  Նույն ժամանակահատվածում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք է գործել 577.2 մլն մ3 ջուր, ինչը 922.8 մլն մ3-ով պակաս է նախատեսվածից` 1500.0 մլն մ3:

Հարկ է նշել նաև, որ համաձայն Կլիմայի փոփոխության մասին երրորդ ազգային հաղորդագրության (2015թ.), տարբեր սցենարներով տրվել է ջրի ջերմաստիճանի կանխատեսում` 2030թ., 2050թ. և 2100թ. համար, ըստ որի Սևանա լճի ջրի ջերմաստիճանը մինչև 2100թ. բազիսայինի նկատմամբ (9.40) կբարձրանա 3.6-40C-ով: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ Սևանա լճի ներհոսքը բազիսայինի նկատմամբ (787 մլն մ3) 2030թ. կնվազի ավելի քան 50 մլն մ3-ով, 2070թ.` ավելի քան 110 մլն մ3-ով, և 2100թ.` մոտ 190 մլն մ3-ով, այսինքն, լճի մակարդակը կսկսի իջնել տարեկան մոտ 16սմ-ով: Կլիմայի փոփոխման պայմաններում հաշվարկված է, որ եթե Սևանա լճի ջրի ջերմաստիճանը 1 աստիճանով բարձրանա, մենք կունենանք 71 մլն մ3 ջրի կորուստ, իսկ տեղումների կրճատման դեպքում ևս 36 մլն մ3 ջրի կորուստ:

Սևանա լճից հավելյալ (1.0 մլրդ մ3) ջուր վերցնելը կբերի լճի մակարդակի ավելի քան 80 սմ իջեցման, ինչը կխախտի վերջին տարիներին ձևավորված Սևանա լճի փխրուն էկոհամակարգի հավասարակշռությունը, և լիճը կենթարկվի Էվտրոֆացման: Լճի մակարդակի իջեցման հետևանքով կկրճատվի նաև հիպոլիմիոնի ծավալը, վերջինիս արդյունքում կակտիվանան ներջրամբարային պրոցեսները, և կենսածին տարրերը տիղմից կանցնեն ջրային միջավայր, ինչը կհանգեցնի լճի ջրի ջերմաստիճանի բարձրացման` իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ: Ցամաքի կվերածվեն հարյուրավոր հեկտարներ, ափամերձ տարածքների ջրազրկման հետևանքով կոչնչանա ջրի բարձրացման արդյունքում մասնակիորեն վերականգնված մակրոֆիտների պաշտպանական գոտին, որը սահմանափակում է ջրհավաք ավազանի ազդեցությունը լճի վրա: Ավելին, դրան կգումարվի նախկին ջրածածկ տարածքներից քայքայվող օրգանական մնացորդների ներթափանցումը լիճ, ավելացնելով նրանց կոնցենտրացիան ջրում, իսկ հետագայում այդ տարածքների ջրածածկվելու դեպքում կընթանա նեխման պրոցեսը, և վտանգի կենթարկվեն ձկների նոր ձվադրավայրերը:

Ներկայումս հսկայական ներդրումներ են կատարվում լճի էնդեմիկ ձկնատեսակների արդյունագործական պաշարների վերականգնման ուղղությամբ, սակայն լճում սաղմոնազգի ձկնատեսակների կենսապայմանների վատացման դեպքում այս ծրագիրը ևս անհաջողության կդատապարտվի: Բացի այդ, անհրաժեշտ է տնտեսական լուրջ հիմնավորում, թե արդյոք այդ 1 մլրդ մ3 ջրի տնտեսական արժեքն ավելին է, քան ջրի բարձրացման հետևանքով տարիների ընթացքում իրականացված հսկայածավալ ու բարդ աշխատանքների վրա ծախսված գումարներն ու ջանքերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրից ազատված տարածքները նորից կպատվեն բուսականությամբ` հատկապես մամուռով, կկառուցապատվեն և հետագա տարիների ընթացքում լճի բարձրացմանը զուգահեռ առաջ կգան նույն խնդիրները, որոնց լուծման նպատակով պետական բյուջեից ծախսվել են բավականաչափ մեծ գումարներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարիներին Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում դրսևորվել են լճային էկոհամակարգի բարելավման միտումներ, սակայն լիճը դեռևս գտնվում է անկայուն վիճակում և յուրաքանչյուր սխալ միջամտություն կարող է բացասական հետևանքներ ունենալ վերջինիս համար, ինչպես նաև այն փաստը, որ հարևան պետություններն ունեն ջրի լուրջ խնդիր, իսկ Թուրքիայում վերջին տարիներին կառուցվող հզոր ջրամբարները (ընդհանուր 1.8 մլրդ մ3 ծավալով), կնվազեցնեն անդրսահմանային ջրի հոսքը Հայաստան (մասնավորապես կնվազի Արաքս և Ախուրյան գետերի ջրի հոսքը, ինչի արդյունքում կունենանք շուրջ 45% ջրի դեֆիցիտ Շիրակի մարզում և Արմավիրի ու Թալինի տարածաշրջաններում), և խոցելիությունը` կախված կլիմայական պայմաններից, առաջարկում ենք Սևանա լճում կուտակված հավելյալ ջրի (1 մլրդ մ3) պաշարը թողնել անփոփոխ, իսկ ոռոգման նպատակով Սևանա լճից Սևան-Հրազդան ոռոգման էներգետիկ համակարգով ջրի բացթողման չափաքանակը պահել մինչև 170 մլն մ3, ինչպես նախատեսված է (ՀՕ-276) 5.1 կետով:

Էկոհամակարգին հասցված վնասներին ֆինանսական գնահատական այս պահին տալը հնարավոր չէ, և մինչև Սևանա լճի 1 մլրդ մ3 ջրի հավելյալ բացթողումը անհրաժեշտ է գնահատել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը /շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննություն/` Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վրա հնարավոր բացասական ազդեցությունից խուսափելու համար»:

ՀՀ Ազգային ժողովին կոչ ենք անում չընդունել կառավարության առաջարկը և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը թողնել անփոփոխ:

Չմոռանանք, որ Սևանը տարածաշրջանի քաղցրահամ ջրի ամենամեծ շտեմարանն է, և մենք իրավունք չունենք վատնել բնական արարչագործությամբ  մեզ տրված պարգևը, որը մոտ ապագայում կարող է դառնալ մեր երկրի փրկության ու բարգավաճման միակ հույսը: Հույս ունենք, որ նորընտիր ԱԺ-ն իր գործունեությունը չի սկսի հանրային շահերին հակասող օրենքի ընդունմամբ, և մեր երկրում ռազմավարական նշանակություն ունեցող հիմնախնդիրների նկատմամբ, ինչպիսին է Սևանի հիմնախնդիրը, կողմնակալ վերաբերմունք չի արձանագրվի:

Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը Հայաստանի բնապահպանական առաջնահերթություններից առաջնահերթն է»,- նշված է «S.O.S. Սևան» նախաձեռնության նամակ-դիմումում:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) Այսօր, 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին Այսօր, 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Այսօր, 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել Այսօր, 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում Այսօր, 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց Այսօր, 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին Այսօր, 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է Այսօր, 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով Այսօր, 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով Այսօր, 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են Այսօր, 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով Այսօր, 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը Այսօր, 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան Այսօր, 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը Այսօր, 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին Այսօր, 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) Այսօր, 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով 18/04/2024 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան 18/04/2024 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց 18/04/2024 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը 18/04/2024 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան 18/04/2024 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին 18/04/2024 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ 18/04/2024 15:54 «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 18/04/2024 15:47 44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը 18/04/2024 15:30 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 18/04/2024 15:13 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 18/04/2024 15:03 Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին 18/04/2024 14:51 Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն

Տվյալ բաժնի վերջին նյութերը