23/06/2017 13:07
Կառավարությունը «Սպայկա» ընկերությանը հողատարածք նվիրեց
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ներդրումային ծրագրի շրջանակներում հողամաս նվիրաբերել «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին:
Որոշման նախագիծը գործադիրին ներկայացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ըստ ներկայացվող նախագծի՝ «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների տնօրենները համատեղ դիմումով Երևանի քաղաքապետարան են ներկայացրել Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրեր՝ խնդրելով այդ ծրագրի իրականացման համար ընկերությանն անհատույց սեփականության իրավունքով օտարել Նորագավիթ թաղամասին հարող տարածքում առկա համայնքային սեփականություն հանդիսացող մոտ 163.2 հա հողամաս:
«Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա ունենալ նոր, ժամանակակից արտադրություն, ավելացնել միջազգային շուկա տեղական արտադրանքի արտահանման ծավալները ու ստեղծել կայուն աշխատատեղեր», - ասաց Տարոն Մարգարյանը: