23/06/2017 09:50
Պիպոյան. Եթե ՍԱՊԾ-ն չհրապարակի ԵԱՏՄ միասնական ռեեստրի տվյալները, ապա ճիշտ կլինի, որ այս գործով զբաղվի դատախազությունը. «Փաստ»
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ «Նուտրիցիա Նուտրիլոն Պրոնուտրա Պլյուս» 1,2,3 կերերի անհասկանալի ծագման մասին տեղեկությունը հրապարակելուց հետո իրենք նույնպես ուսումնասիրություն են կատարել։
«Մենք ուսումնասիրել ենք ԵԱՏՄ միասնական ռեեստրը՝ պարզելու համար, թե արդյոք նշված սննդամթերքը գրանցված է այնտեղ։ Այս պահին երևացող ռեեստրի հրապարակային հղումների մեջ նշված ապրանքներից որևէ մեկի մասով որևէ նշում չկա։ Մինչդեռ կամայական խմբաքանակի ապրանքատեսակ երրորդ երկրից կարող է ներմուծվել Հայաստան միայն և միայն այն դեպքում, եթե վերջինը գրանցված է միասնական ռեեստրում։
Ես հորդորում եմ ՍԱՊԾ-ին հրապարակել միասնական ռեեստրի գրանցման համարները, քանի որ իրենց իսկ կողմից հրապարակած ցանկում «Նուտրիցիա Նուտրիլոն Պրոնուտրա Պլյուս» 1,2,3 տեսակի ապրանքատեսակները, որոնց մասին է խոսքը գնում, բացակայում են։ Իսկ եթե, այնուամենայնիվ, ՍԱՊԾ-ն չհրապարակի այն, ապա ճիշտ կլինի, որ այս գործով զբաղվի դատախազությունը», - նշել է Պիպոյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: