23/06/2017 11:42
ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
ՀՀ կառավարության առաջարկով Ազգային ժողովը հուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ին, կգումարի Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Որոշման նախագիծը կառավարությանն այսօր ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ ԱԺ արտահերթ կգումարվի՝ քննարկելու «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցը։