23/06/2017 11:20
Արթիկում փլուզման հարցով վարչապետի մոտ այսօր քննարկում կլինի
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Արթիկ քաղաքում տեղի ունեցած փլուզմանը։
«Պարոն Լոքյան, մեզ ինֆորմացիա տրամադրեք», - դիմելով Տարածքային կառավարման ու զարգացման նախարարին՝ ասաց վարչապետը։
«Բնակիչները տարհանվել են, մարզպետը տեղում է եղել, ես կխնդրեի, որ արագ ուսումնասիրություն իրականացվի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից, լուծում տրվի այն ընտանիքներին, որոնք մնացել են դրսում», - ասաց Դավիթ Լոքյանը։
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն իր հերթին ասաց, որ տարհանումից հետո 11 ընտանիք վերադարձել է։
«Դա չի վերահսկվել մեր կողմից, վերադարձումները, չեմ կարծում, որ ճիշտ է», - նշեց Դ. Տոնոյանը։
«Կառավարության նիստից հետո խնդրում եմ հավաքվենք, լուծումները տանք», - ասաց վարչապետը։