23/06/2017 13:13
Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հունիսի 23-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ-ն:
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: