23/06/2017 16:51
ԶԼՄ. Ռուսալեզու կայքերում վաճառվում են բրիտանացի պաշտոնյաների գաղտնաբառերը
Ցանցահենները վաճառում կամ փոխանակում են բրիտանացի պաշտոնյաների կամ իրավապահների գաղտնաբառերը ռուսալեզու ինտերնետ հարթակներում: Այս մասին գրում է The Times-ը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Հաղորդվում է, որ ցանցահենները տիրել են էլեկտրոնային փոստի հասցեներին և գաղտնաբառերին, որոնք պատկանում են նախարարներին, դեսպաններին և բարձրաստիճան ոստիկաններին:
Թերթը նշում է, որ «առևանգված տվյալների ցուցակը ներառում է պատգամավորներին և խորհրդարանի աշխատակիցներին պատկանող 1000 անձնական տվյալ, 7000 տվյալ՝ ոստիկանության աշխատակիցների և ավելի քան 1000 տվյալ՝ ԱԳՆ աշխատակիցների վերաբերյալ»: