23/06/2017 10:49
Թիլերսոնը զանգահարել է Լավրովին
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը զանգահարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, ասվում է ՌԴ ԱԳՆ կայքի հաղորդագրության մեջ, փոխանցում է Lenta.ru-ն:
Կողմերը քննարկել են երկու երկրի միջև երկխոսության հարցը: Լավրովն ընդգծել է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով կիրառվող պատժամիջոցների անօգտակարությունը, ինչին հերթական անգամ Վաշինգտոնը դիմել է հունիսի 20-ին:
Նրա խոսքով` ռուս-ամերիկյան հարաբերություններն առանց այն էլ դժվարին ժամանակներ են ապրում, իսկ նման գործողությունները դրանք էլ ավելի մեծ ռիսկի առաջ են կանգնեցնում:
Նշվում է, որ Մոսկվան ստիպված է եղել հետաձգել հունիսի 23-ին նախատեսված հանդիպումը արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների տեղակալների միջև, որի ընթացում պետք է քննարկվեին ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրները: