23/06/2017 20:44
Կանադացի դիպուկահարը ռեկորդային հեռավորությունից ոչնչացրել է ԻՊ-ի գրոհայինի (Տեսանյութ)
Կանադական Joint Task Force 2 հատուկ նշանակության ուժերի՝ Իրաքում տեղաբաշխված խմբի դիպուկահարն «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման գրոհայինին ոչնչացրել է 3 կիլոմետր 540 մետր հեռավորությունից, հայտնել է CTV հեռուստաալիքը, փոխանցում է ТАСС-ը:
Տեղեկատվությունը հաստատել են Կանադայի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարությունում, բայց այլ մանրամասնություն չեն հաղորդվել: Այդ կատեգորիայում նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Քրեյգ Հարիսոնին, որը 2009 թվականին Աֆղանստանում գրոհայինին ոչնչացրել է 2 կիլոմետր 475 մետր հեռավորությունից: