23/06/2017 15:49
ՀՀ ԿԳՆ-ն, ԱԳՆ-ն և ԵՊԲՀ-ն պաշտոնական Իսրայելից սպասում են հայ շրջանավարտների վերաբերյալ հայատարարության պարզաբանումներին
Իսրայելի առողջապահության նախարարության պաշտոնական էջում օրերս հայտարարություն էր տարածվել այն մասին, որ բժշկական մասնագիտությունների լիցենզավորման վարչություն տեղեկատվություն է ստացվել, որ ատամնաբույժի մասնագիտություն ստացած հայ շրջանավարտների որակավորումը և դիպլոմները չեն համապատասխանում Իսրայելում ընդունված մասնագիտական ստանդարտներին:
Գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Առողջապահության նախարարությունը պարտավոր չէ ճանաչել բժշկական մասնագիտություններով ուսուցումը և այն գիտական աստիճանները, որոնք շնորհվել են Հայաստանի բուհերի կողմից, և Իսրայելում աշխատելու թույլտվություն տալ: Այդ իսկ պատճառով, այս պահին խորհուրդ է տրվում չուսումնասիրել բժշկական մասնագիտություններ Հայաստանի համալսարաններում»:
Այս հայտարարության հետ կապված երեկ՝ հունիսի 22-ին, ԵՊԲՀ-ն, իսկ այսօր ՀՀ ԿԳՆ հայտարարություններ են տարածել այն մասին, որ դիմելու են ԱԳՆ, որպեսզի տվյալ գերատեսչությունը պաշտոնական Իսրայելից տարածված հայտարարության մասին փաստեր և պարզաբանումներ ներկայացնի, քանի որ արված հայտարարությունը իր մեջ փաստեր չի պարունակում: