23/06/2017 11:13
Ռեստարտ ենք տալիս մեր աշխատանքը, աշխատում ենք նույն ռեժիմով. Կարեն Կարապետյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել 2017-2022 թթ. համար կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկ։
Կարեն Կարապետյանը հանձնաարեց հստակ սահմանել պատասխանատուներին ու կատարման ժամկետները։
«Ցանկում ներառված միջոցառումների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով ներկայացնել տեղեկատվություն կառավարության աշախատակազմ», - ասաց Կարեն Կարապետյանը։
«Ռեստարտ ենք տալիս մեր աշխատանքը, աշխատում ենք նույն ռեժիմով, շաբաթական 6-օրյա ռեժիմով, ադապտացնում ենք մեր ծրագիրը մեր նախկին միջոցառումներին», - նշեց կառավարության ղեկավարը։