23/06/2017 09:20
Արայիկ Խանդոյանին պատժախուց են տեղափոխել. ՀԺ
«Սասնա ծռեր» խմբի գործով նախօրեին տեղի ունեցած դատական նիստից հետո խմբի անդամ Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլ) պատժախուց են տեղափոխել։ Դատարանից վերադառնալիս նրան ոչ թե խուց են տարել, այլ 5 օրով՝ պատժախուց։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը։ Թե ինչ պատճառով է Արայիկ Խանդոյանը պատժախուց տեղափոխվել, պաշտպանը չգիտեր:
Թերթը հիշեցրել է, որ նախօրեին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով արտագնա նիստի ժամանակ, երբ Արայիկ Խանդոյանը փորձում էր հայտարարություն անել, դատավորը նրա նատմամբ սանկցիա կիրառեց և 6 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից։