23/06/2017 17:48
Հանդիպել են Րաֆֆի Հովհաննիսյանն ու ԱՄՆ դեսպանը
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսի հրավերով Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր այցելել է ԱՄՆ դեսպանատուն, տեղեկացնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի՝ պաշտոնական այցի ընթացքում Միլսը և Հովհաննիսյանը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանն ու հրատապ գլոբալ զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: