23/06/2017 13:03
ՄԱԿ-ը միանում է համանախագահների հորդորին՝ վերսկսելու բովանդակային բանակցությունները
Երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասված է. «Մենք ի գիտություն ենք ընդունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որը հաջորդեց տարածաշրջան կատարարած նրանց վերջին այցին։ Մենք կիսում ենք համանախագահների մտահոգությունը հրադադարի ռեժիմի վերջին խախտումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են շփման գծում մարդկային ցավալի կորուստների։ Մենք երկրորդում ենք հակամարտողկողմերին ուղղված նրանց կոչը՝ խուսափելու իրավիճակի հետագա սրումից և լարվածության նվազեցմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու», - տեղեկանում ենք ՄԱԿ-ի ֆեյսբուքյան էջից:
«Մենք նաև միանում ենք հակամարտող կողմերին ուղղված համանախագահների հորդորին՝ վերսկսելու բովանդակային բանակցությունները՝ դրսևորելով բարեխղճություն և քաղաքական կամք։ Հարկ եղած դեպքում Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել նման ջանքերին»։