23/06/2017 10:26
Մեյը խոստացել է Brexit-ից հետո չվռնդել Մեծ Բրիտանիայից ԵՄ աղաքացիներին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եվրոպացի առաջնորդներին խոստացել է թույլ տալ ԵՄ քաղաքացիներին Brexit-ի գործընթացի ավարտից հետո մնալ Միացյալ Թագավորության տարածքում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով բրիտանական կառավարությունում իր աղբյուրին:
Աղբյուրի խոսքով՝ Մեյն անդրադարձել է այդ թեմային Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի աշխատանքային ընթրիքի ժամանակ:
«Նա հստակ զգացնել է տվել, որ երկրում օրինական գտնվող ԵՄ քաղաքացիները կկարողանան այնտեղ մնալ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո», - հայտարարել է աղբյուրը: