23/06/2017 16:15
Մերկելը G20-ի գագաթնաժողովի նախաշեմին Բեռլինում հավաքում է ԵՄ-ի ղեկավարներին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է հունիսի 28-29-ին Բեռլինում հանդիպում անցկացնել եվրոպական պետությունների ղեկավարների հետ, որպեսզի նրանց հետ համաձայնեցնի դիրքորոշումը «քսանյակի»՝ հուլիսին Համբուրգում կայանալիք գագաթնաժողովի հանգուցային թեմաների շուրջ, Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտնել Է ԳԴՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ուլրիկ Դեմերը:
Նրա խոսքով՝ «Մերկելը մտադիր է նրանց հետ քննարկել գագաթնաժողովի նախապատարստումը»:
«Քսանյակի» գագաթնաժողովը Համբուրգում կկայանա հուլիսի 7-8-ին: Գերմանիան որպես գագաթնաժողովում իր նախագահության գերակայություններ նշել է կլիմայի փոփոխության դեմ պայքարը, աջակցությունն ազատ առեւտրին, պայքարն ահաբեկչության դեմ և օժանդակությունն Աֆրիկայի երկրների զարգացմանը: Մի շարք հարցերի, այդ թվում՝ կլիմայի և առևտրի շուրջ, «քսանյակի» մասնակիցների միջև տարակարծություններ են պահպանվում: