23/06/2017 10:40
ԵՄ-ն երկարաձգել է Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները
Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները՝ Ղրիմի զավթման և Ուրաինայի հակամարտությունում Մոսկվայի գործողությունների համար: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է Korrespondent.net-ը:
«Համաձայնեցվել է: ԵՄ-ն կերկարաձգի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն այն բանի համար, որ երկիրը ոչ բավարար կերպով է իրագործում Մինսկի պայմանավորվածությունները», - գրել է Տուսկը:
Սահմանափակող միջոցները կգործեն ևս կես տարի: Այս որոշմանը Բրյուսելում կայացած գագաթաժողովին կողմ են քվեարկել ԵՄ անդամ պետությունների ղեկավարները: Ինչպես նշել է Տուսկը, գագաթաժողովի մասնակիցներն ընդգծել են Մինսկի համաձայնագրերի թույլ իրագործումը: